Hraparak.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների Առեւտրի նախարարությունը արտահանումային սահմանափակումներ է սահմանել իրանական, չինական, էմիրաթական, պակիստանյան եւ ՀԱՀ-ական մի շարք կառույցների հանդեպ։ Ընդհանուր առմամբ՝ սանկցիաների տակ է հայտնվել 70 կառույց։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Այդ կառույցները սահմանվել են ամերիկյան կողմի կողմից որպես ԱՄՆ ազգային անվտանգությանը կամ արտաքին քաղաքականությանը սպառնալիք հանդիսացող կառույցներ։

Մատակարար կազմակերպությունները չեն կարողանա սանկցիաների տակ հայտնված կառույցներին մատակարարել ամերիկյան ապրանքներ՝ առանց հատուկ թույլտվության։ Սակայն, ըստ առկա տեղեկատվության, ամերիկյան կողմն ամենայն հավանականությամբ, կառաջնորդվի նման արտոնությունների տրամադրման հայցերի մերժման սկզբունքով։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել